Միջազգային

Առնվազն հինգ օտարերկրացի է զոհվել Քաբուլի հյուրանոցի վրա զինյալների գրոհի հետեւանքով

1 րոպեի ընթերցում

Առնվազն հինգ օտարերկրացի է զոհվել Քաբուլի հյուրանոցի վրա զինյալների գրոհի հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն հինգ օտարերկրյա քաղաքացիներ են զոհվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում գտնվող Park Palace հյուրանոցի վրա կատարված զինված հարձակման հետեւանքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տվյալները մայիսի 14-ին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը:

Առկա տեղեկատվության համաձայն՝ վեց մարդ վիրավորվել է, ավելի քան 50-ը փրկվել են: Ճշտված տվյալներով՝ սպանվածներից մեկն ամերիկացի է, երկուսը՝ հինդուս:

Հինգ զինյալներից բաղկացած խումբը մայիսի 13-ի երեկոյան ներխուժել էր Քաբուլի հյուրանոց, որտեղ երեկույթ էր անցկացվում օտարերկրացիների մասնակցությամբ: Աֆղանստանի հատուկ ծառայությունները պատանդներին փրկելու հինգժամյա գործողություն են իրականացրել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում