Թեհրանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության ոգեկոչման երեկո ոչ հայ լսարանի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ծրագրերի շրջանակներում Թեհրանի հայոց թեմի կրթական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել է բանախոսական երեկո հայկական դպրոցների իրանցի տեսուչների, ուսումնադաստիարակչական տարբեր պատասխանատուների և ոչ հայ լսարանի համար: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ալիք» օրաթերթից: Միջոցառմանը ներկա են գտնվել Թ.Հ.Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը, թեմական խորհրդի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կոմիտեի ու ազգային մարմինների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես է եկել իրավաբան Թալին Բանդարին՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտելու դեպքում կկանխվեն հետագա ցեղասպանությունները: Միջոցառման ընթացքում ցուցադրվել է փաստավավերագրական տեսաֆիլմ: Ցեղասպանության վերաբերյալ տարբեր ելույթներ են հնչել:

Պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանն իր ելույթում արդարություն է պահանջել, նաև անդրադարձել է ԻՊ-ի ոճրագործություններին, ինչին նպաստում են Թուրքիան և որոշ երկրներ:

Վերջում խոսքով հանդես է եկել թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը՝ անդրադառնալով ապրիլի 23-ին Ս. Էջմիածնում հայ նահատակների սրբադասման արարողությանը: Նա նաև ավելացրել է. «Հայոց ցեղասպանության հիմնական դրդապատճառները, կրոնական լինելուց բացի, առավելապես քաղաքական էին»:

Հայերեն Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան