Հայոց ցեղասպանություն

Գերմանիայի Հալլե քաղաքում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված խաչքար է տեղադրվել

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի Հալլե քաղաքում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված խաչքար է տեղադրվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տուֆից պատրաստված խաչքար է կանգնեցվել Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ վարչական շրջանի Հալլե քաղաքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Հայ թերթ»-ը:

Պաշտոնական բացումը տեղի է ունեցել խաչքարի օրհնության և օծման արարողություններով, որոնց մասնակցել են Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Միջեկեղեցական համագործակցության նախագահ Յուրգեն Տիթրիխը, Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը, Հալլեի քաղաքապետ Բերնդ Վիգանդը և այլոք: Արարողությանը ելույթ է ունեցել քաղաքի կանանց երգչախումբը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում