«Genealogy» խումբն առաջին փորձն է կատարել ավստրիական բեմում
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2015»-ում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբն իր առաջին փորձն է անցկացրել ավստրիական բեմում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ «Եվրատեսիլ»-ի պաշտոնական՝ «Eurovision Song Contest»-ի Youtube-ի էջը հրապարակել է տեսանյութ՝ խմբի առաջին փորձից, որը տեղի է ունեցել մայիսի 11-ին: Խմբի վեց անդամները կատարում են «Face The Shadow» երգը:
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խումբը ելույթ կունենա երկրորդ համարի ներքո: Առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 19-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին: Մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հայաստանը կներկայացնի «Genealogy» խումբը՝ «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) խորագրի ներքո: Այս տարվա համար ընտրված խորագիրը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ`կառուցելով կամուրջներ: Այս տարի մրցույթին կմասնակցեն 40 երկրներ: