Հասարակական

ԱԺ նախագահի հայրը մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին

2 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահի հայրը մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հայրը նույնպես մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին եւ վիրավորվել: Սահակյանը նշում է, որ տարիքի հետ մեծ հպարտություն է զգում այն փաստից, որ հայրն իր մասնակցությունն է ունեցել 20-րդ դարի կարեւորագույն հաղթանակներից մեկի կերտմանը:

«Իմ հիշողություններն ու զգացողությունները` կապված Հայրենական Մեծ պատերազմի հետ, ամենաանմիջականն են, քանի որ հայրս էլ մասնակցել է պատերազմին եւ վիրավորվել: Երբ չափահաս էի, հպարտությամբ էի նայում նրան... Հայի արյան, գեների մեջ է հաղթանակներ կերտելը: Մենք ապացուցեցինք, որ կարող ենք պայքարել, կարող ենք լինել ուժեղ: Մենք, չունենալով ոչինչ, կարողացել ենք Արցախյան հաղթանակը հասանելի դարձնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Հաղթանակ» զբոսայգում կայացած հոբելյանական միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց նա` հավելելով, որ այսօր էլ հայ ժողովուրդը պետք է շարունակի իր պայքարը հանուն համամարդկային արժեքների, պետք է կոչ անի ընդդեմ ցեղասպանությունների ու ավելի հետևողական կլինի:

«Մարդկությունը խաղաղ կլինի, եթե քաղաքականությունը զիջի քաղաքակրթությանը: Արդեն իսկ կոչեր ու հայեցակարգեր ունենք, կոչ կանենք, որ բոլոր խորհրդարաններում կազմակերպվեն ընդդեմ ցեղասպանության հանձնախմբերը, ինչը ոչ միայն մեզ համար է, այլև ամբողջ մարդկության»,- շեշտեց Սահակյանը:

Մայիսի 9-ին նշվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը, Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձը, նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում