ՌԴ-ի եւ Չինաստանի ղեկավարները հայտարարել են ԵԱՏՄ-ի եւ Մետաքսի ճանապարհի միակցման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը մայիսի 8-ին Կրեմլում կայացած բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարություն են ընդունել Եվրասիական տնտեսական միության եւ «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» անդրեվրասիական առեւտրա-ենթակառուցվածքային ծրագրի միակցման վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Ինչպես ավելի վաղ լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Մոսկվան եւ Պեկինը մտադիր են այս երկու ծրագրերի իրագործման ուղղությամբ «գործել համադաշն»: Նրա խոսքով՝ դա «մեր երկկողմ հարաբերությունների շատ հետաքրքրական, նոր ռազմավարական սուբստանցիա Է»:

Նոր Մետաքսի ճանապարհի կառուցման գաղափարը, ճանապարհ, որը պետք Է Չինաստանը միացնի Եվրոպայի երկրների հետ, ամրապնդի համագործակցությունն Ասիայի եւ Աֆիկայի հետ, Սի Ցզինպինն առաջադրել Է տակավին 2013 թվականին: Խոսքը վերաբերում Է Արեւելքից Արեւմուտք արտոնյալ պայմաններով ապրանքների ուղղակի մատակարարումների համար առեւտրամիջանցքի ստեղծմանը:

Նախագահ Պուտինը, ելույթ ունենալով ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլիս ասուլիսում, հայտարարել Է, որ կողմերի համագործակցությունը հեռանկարում կարող Է բերել ամբողջ մայրցամաքում ընդհանուր տնտեսական տարածքի ձեւավորման: Նա նշել Է, որ ԵԱՏՄ-ն եւ Չինաստանի առաջարկած «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախագիծը կարող են ներդաշնակորեն լրացնել միմյանց:

Լուսանկարը` kremlin.ru

Հայերեն English Русский

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը