Լևոն Արոնյանի թիմը դարձել է շախմատի Ռուսաստանի ակումբային առաջնության հաղթող
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը դարձավ շախմատի Ռուսաստանի ակումբային առաջնության հաղթող:
Արոնյանի «Սիբիր» թիմը վերջին տուրում 4,5-1,5 հաշվով առավելության հասավ «Յամալ»-ի նկատամամբ: «Սիբիր»-ը հավաքեց 14 միավոր: Երկրորդ տեղում «Ունիվերսիտետ» թիմն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արոնյանի թիմը իրավունք է ստացել մասնակցելու Եվրոպայի ակումբային առաջնությանը: