Երևանյան բեսթսելեր 3/11. «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը հայտնվել է վարկանիշային աղյուսակում
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է ԱնտուանդըՍենտԷկզյուպերիի«Փոքրիկիշխանը»ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:
Հաջորդ հորիզոնականում է Գրիգոր Նարեկացու` «Զանգակ» հրատարակչության լույս ընծայած «Մատյանողբերգության.Տաղեր»ժողովածուն: ՍենտԷկզյուպերիի«Փոքրիկիշխանը»ստեղծագործությունը՝ «Էդիթ Պրինտ»-ի վերահրատարակությամբ, երրորդ հորիզոնականում է:
Չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը: Գիրքը, որ Հայոց ցեղասպանության փաստը մեկնաբանում է նորովի, արդեն թարգմանվել է մի քանի լեզուներով, իսկ ԱՄՆ-ում ճանաչվել է բեսթսելեր: «Ավազե ամրոցի աղջիկները» հրատարակվել է 2012թ.: Այս վեպի հիման վրա ԱՄՆ-ում գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում:«Սա լավագույն գիրքն է, որ ես երբեւէ կգրեմ ու ամենակարեւորը` իմ բոլոր գրածների մեջ: Սրտի խորքում ես դա գիտեմ»,- մի առիթով ասել է հեղինակը:
Նարեկացու` «ՄՀՄ» և «Նահապետ» հրատարակչությունների լույս ընծայած «Մատյանողբերգության»ժողովածուները հայտնվել են համապատասխանաբար հինգերորդ և վեցերորդ հորիզոնականներում:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին»գործը յոթերորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:
ԳաբրիելԳարսիաՄարկեսի«100տարվամենություն»վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, ութերորդ հորիզոնականում է: Այն վերահրատարակել է «Բուկինիստ» հրատարակչությունը:
ԳաբրիելԳարսիաՄարկեսի«Նահապետիաշունը»ստեղծագործությունը, ինչպես նաև պատմվածքները և հարցազրույցները ամփոփող ժողովածուն իններորդ հորիզոնականում է:
Բեսթսելերը եզրափակում է Ֆյոդոր Դոստոևսկու «Պատմվածքներ» ժողովածուն:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ | Քանակ | |
| 1 | +2 | ![]() |
Անտուան դը Սենտ Էկզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես | 20 |
| 2 | +4 | ![]() |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության. Տաղեր» |
Զանգակ | 18 |
| 3 | +4 | ![]() |
Սենտ Էկզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Էդիթ Պրինտ |
18 |
| 4 | նոր | ![]() |
Քրիս Բոհջալյան «Ավազե ամրոցի աղջիկները» |
Ծիծեռնակ | 10 |
| 5 | * | ![]() |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
ՄՀՄ | 8 |
| 6 | * | ![]() |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Նահապետ | 8 |
| 7 | * | ![]() |
Գաբրիել Գարսիա Մարկես «Սերը ժանտախտի օրերին» |
Բուկինիստ | 8 |
| 8 | * | ![]() |
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն» |
Բուկինիստ | 6 |
| 9 | * | ![]() |
Գաբրիել Գարսիա Մարկես «Նահապետի աշունը» |
Բուկինիստ | 6 |
| 10 | * | ![]() |
Ֆյոդոր Դոստոևսկի «Պատմվածքներ» |
Բուկինիստ | 6 |
Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:
«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը








