Միջազգային

Կուբան շարժական հոսպիտալ եւ բժիշկներ Է ուղարկում Նեպալ

1 րոպեի ընթերցում

Կուբան շարժական հոսպիտալ եւ բժիշկներ Է ուղարկում Նեպալ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուբան ավերիչ երկրաշարժից տուժած Նեպալ Է ուղարկում 48 հոգուց բաղկացած բժշկական բրիգադ եւ շարժական հոսպիտալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի առողջապահության նախարարությունը: Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Կատմանդու ուղարկվող բոլոր կուբացիներն ունեն նման իրավիճակներում աշխատելու փորձ: Շարժական հոսպիտալը կունենա վիրահատությունների, ինտենսիվ թերապիայի եւ ախտորոշման հնարավորություններ:

Ինչպես նշել Է Cubadebate պորտալը, Նեպալ ուղարկվող մասնագետները պատկանում են Henry Reeve միջազգային ջոկատին, որը 2005 թվականին հատուկ ստեղծվել Է տարերային աղետների եւ համաճարակների հետեւանքների դեմ պայքարի գործում այլ երկրների օգնություն ցույց տալու նպատակով: Ջոկատի բժիշկները մասնակցել են Աֆրիկայում Էբոլա տենդի դեմ մղվող պայքարին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`РИА Новости

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում