Հալեպում տեղի է ունեցել Ցեղասպանության տարելիցի ոգեկոչման երեկո

1 րոպեի ընթերցում

Հալեպում տեղի է ունեցել Ցեղասպանության տարելիցի ոգեկոչման երեկո

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Սիրիայի կենտրոնական մարմնի հովանավորությամբ և Բերիո Կաթողիկե թեմի առաջնորդ Տ. Պետրոս Արք. Միրիաթյանի գլխավորությամբ Հալեպի Սբ Երրորդություն (Զվարթնոց) եկեղեցում տեղի է ունեցել «Ապրիլյան ոգեկոչման երեկո»: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Սիրիայի կենտրոնական մարմնի պաշտոնական էջից: Միջոցառումը մեկնարկել է Սիրիայի և Հյաստանի օրհներգերով, ապա ներկաները հոտնկայս հարգել են նահատակների հիշատակը: Միջոցառման ընթացքում հնչել է ասմունք, Հայ կաթողիկե շեփորախմբի կատարմամբ հնչել է «Կոտորածն անգութ» ստեղծագործությունը , ապա հաջորդել են նաև դաշամուրային կատարում, մեներգեր:

Միջոցառման ընթացքում նաև տեղի է ունեցել բանախոսություն, որը ներկայացրել է Տ. Կոմիտաս քահանա Տատաղլյանը: Նա խոսել է նահատակների սրբադասման, պահանջատիրական մեր անկոտրում կամքի մասին:

Միջոցառման վերջում խոսքով հանդես է եկել Բերիո Կաթողիկե թեմի առաջնորդ Տ. Պետրոս Արք. Միրիաթյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում