UGG ընկերությունը թողարկել Է կոշիկի Star Wars X Ugg հավաքածուն՝ նվիրված «Աստղային պատերազմներ» կինոսագային

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների UGG ընկերությունը թողարկել Է կոշիկի Star Wars X Ugg հավաքածուն՝ նվիրված Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» կինոսագային: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Los Angeles Times թերթը: Մասնավորապես, վաճառքի են հանվել Դարտ Վեյդերի ճտքակոշիկները:

Հավաքածուն ներառում Է ութ մոդելներ (երկուսը՝ կանանց, երեքը՝ տղամարդկանց, երկուսը՝ մանկական եւ մեկը՝ մանկիկների): Բոլոր կոշիկները պատրաստված են սեւ կաշվից: Դրանց տարբերիչ առանձնահատկությունը կարմիր կետն Է եզրային կողմերից մեկի վրա: Մեկ զույգ կոշիկի արժեքը կազմում Է 100-ից մինչեւ 225 դոլար:

Ճտքակոշիկներն ստեղծվել են UGG Australia-ի եւ Lucasfilm-ի համագործակցությամբ: The Los Angeles Times-ը նշում Է, որ ընկերությունների գործընկերության շրջանակներում մոտ ժամանակներս կներկայացվեն ճտքակոշիկներ՝ նվիրված «Աստղային պատերազմների» նաեւ այլ գործող անձերի:

«Աստղային պատերազմներ» ֆիլմի սերիաներն ավելի քան 4,38 միլիարդ դոլար են հավաքել համաշխարհային վարձույթում. դա հինգերորդ դրամարկղային ցուցանիշն Է բոլոր կինոպատումների թվում:

Լուսանկարը`UGG

Հայերեն Русский