Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-2/14. «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» և «Գյուլունյա»

2 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-2/14. «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» և «Գյուլունյա»

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին:

Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել:

Այս շաբաթ«Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած երկու ուշագրավ գիրք:

Հայ դասականներ

Վահան Թոթովենց, «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»

Ինքնակենսագրական վեպը Վահան Թոթովենցի լավագույն գործերից է: «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» գործը հեղինակը գրել է 1933 թվականին: Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Ժամանակակից գրականություն

Մարգարիտ Եսայան, «Գյուլունյա»

Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանի նոր գիրքը ննջող, բայց չմեռնող հիշողության մասին է, որ պատմության բեռն ու բարդույթը հաղթահարելու գրավականն է: Գիրքը 1915 թվականի Հայոց մեծ եղեռնը վերապրած կնոջ և նրա ընտանիքի պատմությունն է: Այն հրատարակել է «Անտարես»-ը:

«Նորգիրք»-ըներկայացրեցՌոզաԳրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում