Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Ռուսաստանի ակումբային առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Ռուսաստանի ակումբային առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Ռուսաստանի շախմատի ակումբային առաջնությունում:

Արոնյանը, ով հանդես է գալիս «Սիբիր» թիմի կազմում, առաջն տուրում սպիտակներով հաղթեց Ալեքսանդր Մոտիլյովին: Նույն թիմի կազմում հանդես եկող Վլադիմիր Կրամնիկը պարտություն է կրել: Այս հաղթանակի շնորհիվ Արոնյանի թիմը` Նովոսիբիրսկի «Սիբիրը», 3,5:2,5 հաշվով հաղթեց Սվերդլովսկի «Մալախիտին»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Լևոն Արոնյանն օրեր առաջ ավարտված շախմատի աշխարհի թիմային առաջնությունում առաջին խաղատախտակի վրա լավագույնն էր:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում