Թուրքիայում սիրիացի փախստականների ճամբարում բախում է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Մարդին նահանգում բախում է տեղի ունեցել սիրիացի փախստականների եւ զինվորականների միջեւ, ինչի արդյունքում 4 զինծառայողներ վիրավորվել են:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլիեթ» թերթը: Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մարդինի փախստականների ճամբարում 66 մարդ թունավորվել է: Զանգվածային թունավորումից հետո ճամբարում անկարգություններ են սկսվել, ինչին միջամտել են զինվորականները: Միջադեպի արդյունքում 17 սիրիացիներ ձերբակալվել են:

Թուրքիայում սիրիացի փախստականների ճամբարներում նման միջադեպերը հաճախակի են: Փախստականները դժգոհ են կենսապայմաններից եւ իրենց նկատմամբ վերակացուների ու տեղացիների վատ վերաբերմունքից:

Թուրքիայում 1,6 միլիոնից ավելի սիրիացի փախստականներ կան: Միայն Ուրֆայի նահանգում սիրիացի փախստականների թիվը հասնում է 500 հազարի: Թուրքիայի տարածքում ճամբարներում սիրիացի փախստականների թիվը կազմում է մոտ 300 հազար: Մնացածները ցրված են նահանգներում եւ քաղաքներում: Միայն Ստամբուլում ներկայում բնակվում է 40 հազար սիրիացի փախստական:

Հայերեն English Русский

Իրանում Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կանչվել է ԱԳՆ

ԱԺ-ն քննարկում է Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ ձևավորելու նախագիծը

ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանն անդրադարձել է Հաջիևի հայտարարություններին

Կանադայի վարչապետն ակնկալում է էապես խորացնել ԵՄ-ի հետ համագործակցությունը

Հովհաննես Գաբրիելյանի բացառիկ ռեկորդը․ նա առանց դադարի լողալով հատել է Սևանա լիճն՝ ամբողջ երկայնքով

Անահիտ Ավանեսյանը հորդորոել է Ծավի բնակիչներին օգտագործել միայն շշալցված ջուր

Եմենից ավելի քան 2000 փախստական ​​է ժամանել Ջիբութի

«Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվել Վարդենիս համայնքի կանանց

Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից