ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը եզրափակում է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակը:
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է մայիսի լավագույն 100 շախմատիստների ցուցակը, որում Արոնյանը 10-րդ տեղում է: Առաջատարն անփոփոխ է` աշխահի չեմպիոն Մագնուս Կարլսեն: Լավագույնների շարքում ընդգրկվել են նաև Վիշի Անանդը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Վեսելին Տոպալովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը և Անիշ Գիրին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, շախմատի Հայաստանի հավաքականի անդամներից Գաբրիել Սարգսյանը զբաղեցնում է 66-րդ,Սերգեյ Մովսիսյանը` 95-րդ, իսկ Հրանտ Մելքումյանը` 99-րդ հորիզոնականը: