Հայոց ցեղասպանություն

Անվտանգութան հարցում իրանահայերը բծախնդիր մոտեցում ունեն

1 րոպեի ընթերցում

Անվտանգութան հարցում իրանահայերը բծախնդիր մոտեցում ունեն

ԹԵՀՐԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԻԻՀ խորհրդարանի անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Բորուջերդին այցելել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդարան եւ հանդիպել Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին, խորհրդարանի հայազգի պատգամավորների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ալիք»-ը, Բորուջերդին, անդրադառնալով Հայոց ցեղասպանության խնդրին, շեշտել է, որ որեւէ ժողովրդի դեմ գործադրվող հալածանքները, ճնշումներն ու սպանդն անընդունելի են եւ դատապարտելի:

Խորհրդարանի Անվտանգության հանձնաժողովի նախագահն իր ելույթում կարեւորել է իրանահայության դերն ու հիշատակել այն փաստը, որ Իրան-Իրաք պարտադրված պատերազմի ժամանակ առաջին գծում քիչ չէին իրանահայերը: «Երբեմն մտածում ես, որ անվտանգության հարցում իրանահայերն ավելի բծախնդիր մոտեցումներ ունեն, քան որեւէ այլ մեկը կարող էր ունենալ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում