Հայոց ցեղասպանություն

Իսրայելի Նախագահ Ռեուվեն Ռիվլինը հիասթափեցրել է Երուսաղեմի հայ համայնքին

2 րոպեի ընթերցում

Իսրայելի Նախագահ Ռեուվեն Ռիվլինը հիասթափեցրել է Երուսաղեմի հայ համայնքին

ԵՐՈՒՍԱՂԵՄ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ՆախագահՌեուվենՌիվլինը հիասթափեցրել է այս շաբաթ նախագահական նստվայր այցելած Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելովˋ «Ասպարեզ» պարբերականը, Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը կտրուկ է արտահայտվել Իսրայելի Նախագահի մասին: «Ես հիասթաված եմ և կարծում եմˋ հայ համայնքի անդամները նույնպես հիասթաված են, որ նախագահը «ցեղասպանություն» բառի փոխարեն օգտագործեց «զանգվածային սպանություններ» արտահայտությունը: Պարոն նախագահ, դա հետնահանջ էր Ձեր կողմից: Որպես Նախագահ՝ Դուք պետք է ավելի խիզախ լինեիք, քան որպես Քնեսեթի պատգամավոր, և ասեիք. «Հայերի դեմ իրականացվածը ցեղասպանություն էր, զանգվածային բնաջնջում»,- նշել է նա:

«Հաարեց» թերթի հետ զրույցում Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նույնպես իր հիասթափությունն է հայտնել Հայոց ցեղասպանության հարցի շուրջ Իսրայելի վարած քաղաքականության կապակցությամբ: Հայ համայնքի հոգևոր առաջնորդը հիշեցրել է բոլոր նրանց, ովքեր նախընտրում են մոռանալ, որ քրիստոնյա հոգևոր այրերը, որքան էլ որ մեծ պաշտոններ զաբեղեցնեն, այսօր էլ չեն կարողանում ազատ քայլել Երուսաղեմի փողոցներով: Մանուկյանն ընդգծել է, որ հայերը և հրեաները նույնանման պատմություն ունեն: «Դուք շատ մարդ եք կրոցրելˋ 6 միլիոն, մենքˋ միլիոն ու կես: Սակայն, գլխավոր տարբերությունը Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միջև այն է, որ մեզ դուրս են շպրտել մեր պատմական հայրենիքից»,- ասել է պատրիարքը: Նրա խոսքովˋ իսրայելցիները պետք է ապահով իրենց զգան հայերի կողքին:«Մենք ձեզ նման ենք, դուք՝ մեզ: Դուք պետք է հասկանաք մեզ: Դուք պետք է այլ կերպ վերաբերվեք մեզˋ մենք այս վայրի մի մասնիկն ենք, մենք նույնպիսի փորձություններով, նույն ճակատագրով ենք անցել»,- շեշտել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում