Քաղաքականություն

Անկարայի արձագանքը Հայոց ցեղասպանության խնդրին դժվարացնում է անդամակցումը ԵՄ-ին. Յոհաննես Հան

2 րոպեի ընթերցում

Անկարայի արձագանքը Հայոց ցեղասպանության խնդրին դժվարացնում է անդամակցումը ԵՄ-ին. Յոհաննես Հան

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1915թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցածը Հայոց ցեղասպանություն անվանող եվրոպական երկրների հանդեպ թուրքական արձագանքն ավելի է դժվարացնում Եվրոպական միությանն Անկարայի անդամակցության գործընթացը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Der standart»-ին նման տեսակետ է հայտնել ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Հանձնակատարը շեշտել է, որ Թուրքիան շարունակում է հերքել, որ 1,5 միլիոն հայերի սպանությունը ցեղասպանություն է, իսկ Հայաստանի հետ հարաբերությունները մթագնած են եւ վիճելի:

«Թուրքիան կոպիտ է արձագանքել ԵՄ անդամ պետություններին` այդ թվում`Ավստրիային եւ Գերմանիային, որոնց խորհրդարանները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին օգտագործել էին «ցեղասպանություն» բառն իրենց բանաձեւերում»,-ասել է նա:

Հանձնակատար Յոհաննես Հանը շեշտել է, որ Անկարայի «կոշտ արձագանքը» պետք է դիտարկել առաջիկա հունիսին սպասվելիք ընտրությունների համատեքստում: «Այն կարող է բավական լայն տարածում գտնել երկրի մի շարք հատվածներում եւ բնակչության որոշ շերտերում: Բայց այն, ինչ ինձ անհանգստացնում է, երկարաժամկետ հետեւանք ունի: Հակաեվրոպական եւ հակաարեւմտյան սերմերն այսօրվա դրությամբ ավելի են դժվարացնում Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը»,- եզրափակել է նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում