Սիսի կաթողիկոսարանի վերադարձի գործը վարող իրավաբաններին Թուրքիան թույլ չի տալիս ուսումնասիրել հողի սեփականության գրանցամատյանները

3 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳԹՈՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական կառավարությունը 1983 և 2001 թվականներին ընդունած հատուկ կարգավորումների միջոցով արգելում է ուսումնասիրել հայկական գույքի գրանցամատյանները: Ապրիլի 29-ին Վաշինգթոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից Թուրքիայի Սահմանադրական դատարանում բացված գործով փաստաբան, ազգությամբ թուրք իրավաբան Ջեմ Սոֆուօղլուն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին, թե որքան տարածք է զբաղեցնում պահանջվող գույքը և Սիսի կաթողիկոսարանը իրավաբանները դժվարացան պատասխանել:

«Անկեղծ ասած, մենք չգիտենք, թե որքան մեծ է այն, քանզի մենք մուտք չունենք դեպի գրանցամատյաններ: Որքանով որ ես կարող եմ գնահատել, ելնելով նկարներից և երկու անգամ այցելելով այդ տարածք, այն շատ մեծ է»,- ասել է Սոֆուօղլուն:

Իսկ միջազգային իրավունքի պրոֆեսոր, Հաագայի դատարանում ՄԱԿ-ի նախկին դատախազ Փայամ Աքավանը հավելել է, որ գործի բնորոշ կողմերից մեկն էլ այն է, որ թուրքական իշխանությունները իրավաբաններին թույլ չեն տալիս ուսումնասիրել հողի սեփականության գրանցամատյանները՝ հայերի ունեցվածքի իրական չափերը չբացահայտելու համար: «Այս պարոնին մերժել են Կոզանի վարչական շրջանի հողի սեփականության գրանցամատյաններն ուսումնասիրելու իր իրավունքները»,- պարզաբանել է նա:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ապրիլի 28-ին դատական հայց է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով վերադարձնել Սիսը պատմական կաթողիկոսարանին:

Սիսի կաթողիկոսարականի և ազգապատկան ու եկեղեցապատկան տարածքների վերադարձը կարող է կարևոր քայլ դառնալ՝ առաջնորդող համարվելով մեր ժողովրդի տարածքները վերադարձնելու և ոտնահարված իրավունքները վերականգնելու հարցում: Ահա այս հավատքով ու հանձնառությամբ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը որոշել է դատ բացել Թուրքիայի Սահմանադրական դատարանում:

Նախորդ երկու տարիների ընթացքում դատական պատրաստության աշխատանքին միացել է թուրքական ու միջազգային դատավարական օրենքների մասնագետներից բաղկացած հանձնախումբ՝ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ:

ՍիսիհայոցկաթողիկոսարանիվերադարձըպահանջելուևԹուրքիայիՍԴդիմելումտադրության մասինՄեծիՏաննԿիլիկիոԱրամԱկաթողիկոսնառաջինանգամհայտարարելէ «Հայաստան-Սփյուռք»համահայկական 5-րդհամաժողովիբացմանը:

Հայերեն English Русский

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր

ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով

Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ