Գվարդիոլան խոստովանում է` խաղը փոխվեց Մխիթարյանի խաղադաշտ դուրս գալով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի կարծիքով, հենց Հենրիխ Մխիթարյանի փոփոխությունն էր, որ փոխեց ամբողջ հանդիպման ընթացքը:

«Մենք արեցինք հնարավոր ամեն բան, ինչ կարող էինք: Անձամբ գոհ եմ իմ թիմից: Խաղում խնդիրներ ստեղծվեցին, երբ փոխարինման դուրս եկավ Հենրիխ Մխիթարյանը: Սա Լավագույն հանդիպումն էր, որ տեսել եմ «Բավարիա»-ի և «Բորուսիա»-ի միջև: Շնորհավորում եմ «Բորուսիա»-ին եւ հաջողություն եմ մաղթում եզրափակիչում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Գվարդիոլայի խոսքը մեջ է բերում «Բավարիա»-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, բայց փոխարինման դուրս եկավ 70-րդ րոպեին: Փոխարինման դուրս գալուց հետո հայ կիսապաշտպանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Նրա փոխանցումից հետո Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը հավասարեցրեց հաշիվը: Խփած գնդակից հետո դորտմունդցիները սկսեցին տիրել խաղային իրավիճակին: Ի վերջո հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ նույնպես դարպասի գրավում չարձանագրվեց: Նշանակված 11-մետրանոց հարվածներն ավելի դիպուկ իրացրեցին «Բորուսիա»-ի ֆուտբոլիստները:

Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա ապրիլի 29-ին, որտեղ կմրցի «Արմինիա»- «Վոլֆսբուրգ» զույգը: Իսկ ահա գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 30-ին Բեռլինի «Օլիմպիա» մարզադաշտում:

Հայերեն English

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը