Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի վրա լավագույնն էր շախմատի աշխարհի առաջնությունում

2 րոպեի ընթերցում

ԾԱՂԿԱՁՈՐ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորը հրաժեշտ տվեց շախմատային աշխարհի «հսկաներին». կայացավ շախմատի աշխարհի թիմային առաջնության փակման արարողությունը:

Փակման պաշտոնական արարողության ժամանակ նախ պարգևատրվեցին իրենց խաղատախտակների մոտ լավագույն արդյունք ցույց տված շախմատիստները: Առաջին խաղատախտակի մոտ լավագույն արդյունք գրանցեց շախմատիՀայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Երկրորդ տեղում է Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիրեն, իսկ եռյակի վերջում՝ կուբացի Լենիեր Դոմիգեսը:

Պարգևատրման պաշտոնական արարողությունը կատարեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնագահախ Սմբատ Լպուտյանը: Այսպիսով՝ շախմատի աշխարհի հոբելյանական առաջնության չեմպիոն դարձավ Չինաստանի հավաքականը՝ 15 միավորով: Ուկրաինան երկրորդն էր՝ 12 միավորով, իսկ Հայաստանի շախմատի հավաքականը՝ երրորդը:

Այս տարվա մրցաշարը բացառիկ էր. առաջին անգամ աշխարհի թիմային առաջնությունների պատմության ընթացքում մասնակից 50 շախմատիստներից 49-ը կրում էին գրոսմայստերի կոչում: Այս ցուցանիշը եզակի է շախմատային մրցաշարերի տարեգրության մեջ: Հայաստանն այն երկիրն է, որին արդեն երկրորդ անգամն է, որ բախտ է վիճակվում կազմակերպելու աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանը մինչ այժմ մեկ անգամ հռչակվել է աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, երեք անգամ` բրոնզե մեդալակիր:

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն