Քաղաքականություն

Ստեփան Դեմիրճյանը Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացում առաջընթաց է նկատում

1 րոպեի ընթերցում

Ստեփան Դեմիրճյանը  Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացում առաջընթաց է նկատում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է պայքարել պատմական արդարության հաղթանակի համար, և այդ պայքարում հայ ժողովուրդը միայնակ չէ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին մշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը: «Այդ պայքարում հայ ժողովուրդը միայնակ չէ: Այսօր մենք պետք է արժանին մատուցենք բոլոր այն անհատներին, կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությամբ նպաստել են Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը և արձանագրենք այդ ուղղությամբ առկա առաջընթացը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ մեր անմեղ նահատակների հիշատակը հարգելու, ազգային նպատակներն ու իղձերը իրականացնելու, ժողովրդի հուսալի ապագան երաշխավորելու համար հարկավոր է ավելի հզորացնել Հայաստանը, ամրապնդել պետականությունը, Հայաստանը դարձնել առավել մրցունակ և ժողովրդավարական երկիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում