Բելգիայի ազգային նվագախումը հանդես է եկել Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում` Բելգիայի Արվեստների պալատի հռչակավոր համերգասրահում, ապրիլի 26-ին կայացել է Բելգիայի ազգային նվագախմբի համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգը կազմակերպվել էր Բելգիայի Արվեստների պալատի, «Քեզ համար, Հայաստա՛ն» փառատոնի և Բելգիայում ՀՀ դեսպանության կողմից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, համերգին ներկա են եղել Բելգիայի մշակույթի նախարար Ջոել Միլկեն, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Բելգիայի պետական մարմինների ու ԵՄ կառույցների ներկայացուցիչներ, դեսպաններ, հայ համայնքային կառույցների ղեկավարներ և անդամներ, Բելգիայի հասարակության լայն շրջանակների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ` շուրջ 2500 հոգի:

Միջոցառման մեկնարկին Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մագարյանի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ողջույնի խոսքում դեսպան Մարգարյանը նշել է, որ Ցեղասպանության կազմակերպիչների նպատակն էր ոչ միայն բնաջնջել հայ ազգը, այլև նրա դարավոր և հարուստ մշակութային ժառանգությունը: Ներկայացնելով մեր մշակույթն աշխարհին` մենք վերահաստատում ենք մեր հզոր մշակութային ավանդույթները, կիսում մեր երաժշտության, արվեստի բերկրանքը մեր բարեկամների հետ: Դեսպանն ընդգծել է մշակույթի պահպանման ու հարստացման հրամայականը և մշակութային երկխոսության զարգացման կարևորությունը չարիքի նկատմամբ քաղաքակրթության հաղթանակի գործում:

Համերգը, որը բելգիական պարբերականների կողմից անվանվել է տարվա կենտրոնական մշակութային միջոցառումներից մեկը, ղեկավարել է հայտնի դիրիժոր Ջորջ Փելհիվանյանը, իսկ դրա մենակատարներն են եղել հռչակավոր երաժիշտներ Միշա Մայսկին, Սերգեյ Նակարյակովը, Մաքսիմ Վենգերովը: Համերգին հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Պյոտր Չայկովսկու, Մաքս Բրուխի, Ալեքսանդր Հարությունյանի և երիտասարդ հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանի ստեղծագործությունները:

Համերգը ջերմորեն է ընդունվել հանդիսատեսի կողմից և լայնորեն լուսաբանվել բելգիական մամուլում:

Հայերեն English

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում