Սպորտ

Վլադիմիր Հարությունյանը՝ ջրացատկի երիտասարդական միջազգային մրցաշարի հաղթող

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Հարությունյանը՝ ջրացատկի երիտասարդական միջազգային մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը, Գերմանիայի Դրեզդեն քաղաքում անցկացվող ջրացատկի երիտասարդական միջազգային մրցաշարում աշտարակացատկ վարժությունում հավաքելով 507.10 միավոր՝ նվաճել է ոսկե մեդալ:

Հայաստանը ներկայացնող մյուս ջրացատկորդ Ազատ Հարությունյանը աշտարակացատկում 484.10 միավորով արժանացել է բրոնզե մեդալի: Համաժամանակյա (սինքրոն) ցատկ վարժությունում Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրները 29 երկիր ներկայացնող մարզիկների շարքում հայտնվել են լավագույն տասնյակում՝ 254.19 միավորով զբաղեցնելով 6-րդ տեղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ջրացատկորդները մարզվում են Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում՝ գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի ղեկավարությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում