Չինաստանի քաղաքները միացել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում հայկական միությունը անցկացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Ապրիլի 24-25-ին Չինաստանի Նանջինգ և Շանհայ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակման և ոգեկոչման արարողություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Չինաստանում հայկական միությունից, Հայոց ցեղասպանության հիշատակման հիմնական միջոցառումները տեղի են ունեցել Նանջինգ քաղաքում: Նանջինգն ընտրված էր որպես ցեղասպանության հիշատակման կենտրոն, քանի որ 1937թ. ճապոնացիները Նանջինգում կոտորել են 300 հազար չինացիների և ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում, այպես էլ Նանջինգի կոտորածների դեպքում՝ կազմակերպիչները չեն ընդունում իրենց մեղավորությունը:

Չինաստանում հայկական համայնքի անդամներն այցելել են Նանջինգի Ցեղասպանության թանգարան և ծաղիկներ դրել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության և Նանջինգի կոտորածների զոհերի հիշատակի: Նանջինգի արվեստի համալսարանի ցուցասրահում կայացել է գեղանկարիչ Սեվադա Գրիգորյանի «Զարթոնք» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը, որը ներկայացնում է հայկական գաղթը և հայրենիք վերադառնալու մեծ երազանքը: Ներկաներն ունկնդրել են Հայոց ցեղասպանության խորհրդանիշներից մեկը հանդիսացող «Դլե յաման» ստեղծագործությունը, որը կատարել է դուդուկահար Վահե Դեր Հովակիմյանը:

Նանջինգի արվեստի համալսարանի մեծ համերգասրահում դաշնակահար Միքայել Հայրապետյանը հանդիսատեսին է ներկայացրեց «Հայաստանի գաղտնիքները» դաշնամուրային համերգային ծրագիրը, որը ներկայացնում է հայ կոմպոզիտորների դասական երաժշտության ստեղծագործությունները: Համերգից հետո ցուցադրվել է Միքայել Հակոբյանի` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Գետը հոսում է կարմիր» ֆիլմը: Ապա Չինաստանի հայկական համայնքի անդամները ներկայացրել են իրենց նախնիների՝ ցեղասպանության մասին պատմած տեղեկությունները՝ հաստատելով, որ հիշում են և պահանջում:

Միջոցառումներին մասնակցել են Գուանջոում, Շենժենում, Հոնկոնգում, Նանջինգում, Պեկինում, Շանհայում, Սուջոյում, Տիանճինում, Սիանում, Ֆոշանում բնակվող հայերը: Միջոցառումները կարևորվում են նրանով, որդրանց մասնակցել են հարյուրավոր չինացիներ և այլազգիներ, ովքեր ստացել են Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվություն, ծանոթացել հայկական արվեստին:

Շանհայի կենտրոնում ևս անցկացվել է Հայոց ցեղասպանության հիշատակման երեկո, որն ավարտվել է ցեղասպանության զոհերի հիշատակին կազմակերպված մոմավառությամբ:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան