Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-2/13. Եղեռնի նահատակներ գրողների գործերը՝ մեկ անթոլոգիայում

2 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-2/13. Եղեռնի նահատակներ գրողների գործերը՝ մեկ անթոլոգիայում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել:

Այս շաբաթ«Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած մի շարք ուշագրավ գրքեր:

Հայ գրողներ

«Եղեռնազոհ գրողներ»

Գրքում ընդգրկված են Մեծ եղեռնին զոհ գնացած 31 հայ գրողի կենսագրական տվյալներ, լուսանկարներ, գրքերի մատենագիտություն, ինչպես նաև նմուշներ նրանց գրական ժառանգությունից: Գիրքը կազմել են Արքմենիկ Նիկողոսյանը (բնագրերի ընտրություն և հրատարակության պատրաստում, մատենագիտական ցանկեր) և Աշոտ Գաբրիելյանը (կենսագրականներ): Այն հրատարակել է «Անտարես»-ը:

Դասական գործեր

«Սասնա Ծռեր»

Գիրքը բովանդակում է հայ ժողովրդական վեպի՝ «Սասնա Ծռերի» ինը ընտիր պատումներ՝ տարբեր բարբառներով և զուգահեռ ֆրանսերեն թարգմանությամբ, որը կատարել է Աիդա Չարխչյանը: Զետեղված են նաև խմբագրական խորհրդի առաջաբանը, Կ. Մելիք-Օհանջանյանի ներածական հոդվածը և բառարան-ծանոթագրությունները, որոնք պարզաբանում են հատուկ անուններն ու տեղանունները, պատմական իրողությունները, ժողովրդական որոշ ծեսերի առանձնահատկություններն ու ծագումը: Ժողովածուում ներառված է նաև պատմական գիտությունների դոկտոր Ա. Սահակյանի հոդվածը անվանի գիտնական Կ. Մելիք-Օհանջանյանի կյանքի և ստեղծագործության մասին:

Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

«Նորգիրք»-ըներկայացրեցՌոզաԳրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում