Քաղաքականություն

Հանրահայտ արշավորդը մրցաշարերին կմասնակցի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկով

1 րոպեի ընթերցում

Հանրահայտ արշավորդը մրցաշարերին կմասնակցի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկով

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Porsche Mobil 1 Supercup մրցավազքի բազմակի հաղթող, հանրահայտ արշավորդ Ալեքս Ռիբերասը և նրա թիմը առաջիկա մեկ տարին մրցաշարերին կմասնակցեն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից։ Մտահաղացման հեղինակը և հովանավորը Արման Մայիլյանն է (Բարսելոնա)։ Այս պահին Ալեքսը մասնակցում է Նյուրնբերգի մրցավազքին։

Ապրիլի 24-ին լրացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Որպես տարելիցի խորհրդանիշ ընտրվել էր անմոռուկը։ «Անմոռուկ» խորհրդանիշը պաշտպանված է հեղինակային իրավունքներով Հայաստանում և արտերկրում: Դրա օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող գլխավոր տնօրինությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում