Քաղաքականություն

Ցեղասպանության թանգարանում բացվել է Իսրայել Չարնիի անվան աշխատասենյակ

1 րոպեի ընթերցում

Ցեղասպանության թանգարանում բացվել է Իսրայել Չարնիի անվան աշխատասենյակ

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է հայտնի հրեա ցեղասպանագետ, Ցեղասպանության հանրագիտարանի գլխավոր խմբագիր Իսրայել Չարնիի անվան աշխատասենյակ:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին թանգարան-ինստիտուտից:

Անվանի ցեղասպանագետն իր գիտական աշխատանքներում, հոդվածներում, ելույթներում բազմիցս անդրադարձել է Հայոց ցեղասպանության պատմությանը, ճանաչմանը, դատապարտմանը: Մշտապես հանդես է եկել թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պատմական փաստի ժխտման դատապարտմամբ:

2011 թվականին Իսրայել Չարնին արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի «ի ճանաչումն տասնամյակների ակադեմիական աշխատանքի և ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման և ցեղասպանությունների ժխտման հետ կապված հետազոտական գործունեության»:

Տեղեկացնենք նաև, որ Իսրայել Չարնին իր անձնական գրադարանը 2013 թվականին նվիրաբերել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Գրադարանը ներառում է շուրջ յոթ հարյուր հատոր ցեղասպանագիտական գրականություն, այդ թվում տեսական գրականություն, հրեական Ողջակիզմանը և Հայոց ցեղասպանության թեմային առնչվող միավորներ:

Այսօր այս հարուստ հավաքածուն արդեն տեղադրված է իր անունը կրող աշխատասենյակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում