ՀՀ ազգային փոքրամասնությունները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրից Հայաստանում բնակվող 11 ազգային փոքրամասնություններ միասնական քայլերթով շարժվել են Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Ողջ քուրդ ժողովուրդի անունից խոնարհvում ենք Հայոց ցեղասպանության զոհերի առջև և կոչ ենք անում թուրքական իշխանություններին ընդունել Հայող ցեղասպանությունը և հրապարակայնորեն ներողություն խնդրել հայ ժողովրդից: Միաժամանակ, կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել քրդերի ցեղասպանությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանում քրդական համայնքի ղեկավարԿնյազ Հասանովը:

Ասորական «Աթուռ» կազմակերպության նախագահ Արսեն Միխայլովը նկատեց, որ իրենց այսօրվա երթով իրենք հիշում և պահանջում են Թուրքիայից ընդունել Հայոց ցեղասպանությունը: «Համաշխարհային ասորական միության անդամները այս օրերին ժամանել են Երևան, որպեսզի միասնականորեն դատապարտեն այդ սարսափելի ոճիրը: Մենք միշտ էլ միասնական ենք եղել հայ ժողովրդի հետ և միասնական էլ պայքարելու ենք մեր և հայ ժողովրդի իրավունքների վերականգման համար»,- ընդգծեց նա:

Հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը հույս հայտնեց, որ Իսրայելի կառավարությունը վաղ թե ուշ կվերադառնա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: «Մենք այսօր Euronews լրատվական հեռուստաընկերության եթերով ականատես եղանք թուրքական իշխանությունների ներկայացուցչի անհեթեթ ելույթին, որում նա խելացնոր կերպով մերժում էր Հայոց ցեղասպանության փաստը, սակայն, ես համոզված եմ, որ, միևնույն է, Հայոց ցեղասպանությունը ժամանակի ընթացքում կճանաչվի բոլորի կողմից»,- շեշտեց նա:

Համայն աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ, նորին սուրբ մեծություն Միրե Միրա Թահսին բեկը նշեց, որ հայերն ու եզդիները եղբայրական ժողովուրդ են, և պատմության ամենածանր պահերին իրենք կանգնած են եղել են հայերի կողքին: «Իմ հայրը՝ Սաիդ Բեկը, Ցեղասպանության օրերին մի քանի հազար հայերի ապաստան է տրամադրել: Մենք մշտապես օգնել ենք միմյանց և այսօր էլ Հայաստանի կառավարությունը բարձրաձայնում է Մերձավոր Արևելքում եզդիների ցեղասպանության փաստի մասին, ինչը շատ ողջունելի փաստ է»,- նկատեց նա:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ-ին: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել եւ ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետեւյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան, Ավստրալիա, Ավստրիա:

Հայերեն English Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը