Արգենտինահայերը ջերմ հարաբերություններ ունեն Ֆրանցիսկոս պապի հետ. պատմում են պատմական պատարագից

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի Կորդոբա քաղաքի հայությունը մեծ ոգևորությամբ է հետևել Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի Ֆրանցիկոս պապի մատուցած պատմական պատարագին, որի ժամանակ Կաթոլիկ եկեղեցու վեհափառ հայրը 1915 թվականի եղելությունն անվանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց արգենտինահայ իրավաբան Խուան Կառլոս Մերդինյանը, ով ժամանել է Հայաստան` պատմական հայրենիքում մասնակցելու ապրիլի 24-ի ոգեկոչման արարողություններին:

«Այդ ժամանակ ես Վատիկանում էի: Դա շատ հուզիչ պատմական պահ էր: Կինս հեռախոսով հայտնեց, որ տեղի հայությունը` բոլորը, հետևում են պատարագին: Իսկ Վատիկանում տեսանք աշխարհի տարբեր երկրներից եկած 1000-1500 հայերի»,- ասաց Մերդինյանը և հավելեց, որ Պապի հայտարարությունը երկու կարևոր ազդեցություն կարող է ունենալ: «Վատիկանը մեծ ազդեցություն ունի կաթոլիկ աշխարհում: Մյուս կողմից, արդեն դեպքեր են հայտնի, երբ Թուրքիայի կաթոլիկները մեկնել են ԱՄՆ և ներողություն խնդրել հայերից: Ուստի այն նաև կարող է նոր շարժում առաջացնել Թուրքիայում»,- ասաց նա:

Խուան Կառլոս Մերդինյանի հետ 5000-6000 հայ բնակչություն ունեցող Լատինական Ամերիկայի Կորդոբա քաղաքից Երևան են եկել ևս 10 հայեր: Հայ հեղափոխական դաշնակցության կուսակցության անդամ Լևոն Քիլիչ Ասլանը (հայկական ազգանունը` Բերբերյան) Հայոց ցեղասպանության 80-ամյակին հրապարակել է «Գևորգի ժառանգությունը» (Legato de Gevorg) գիրքը, ուր ներկայացված են իր հայրիկի հուշերը` Կորդոբայի հայկական գաղութի և արգենտինական քաղաքում հաստատված առաջին հայ ընտքնիների մասին:

Այս հպարտ հայը կրում էր Արգենտինայի դրոշով վերնազգեստ և պատմում, որ ամենուր, որ գնում է, հայերը մոտենում են, իրենց հիացմունքը հայտնում, որ արգենտինացի Պապը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ապա շնորհակալություն ասում: «Աստվածային շնորհքով Պապ ընտրվեց և ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,- ասաց նա և պատմեց, թե ինչպես եղավ, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը (Խորխե Մարիո Բերգոլիոն) հանդես եկավ պատմության մեջ կարևորագույն հայտարարությամբ` ճանաչելով Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանությունը:

Արգենտինահայի խոսքով` Ֆրանցիսկոս պապը հայերի պատմությանը ծանոթացել է Արգենտինայում և Չիլիի Հանրապետությունում Հայ Առաքելական Եկեղեցու արքեպիսկոպոս Կիսագ Մուրադյանի շնորհիվ, ով շատ մտերիմ է Պապի հետ: «Մեր միակ տարբերությունն այն է, որ նա երկրպագում է «Սան Լորենցո Ատլետիկո դե Ալմագրո» ֆուտբոլային ակումբը, իսկ ես` «Ռիվեր Փլեյթը»,- Agencia Prensa Armenia-ին տված հարցազրույցում ասել էր արքեպիսկոպոսը, ապա հավելել,-ոչ միայն ինձ հետ ընկերության, այլև Արգենտինայի հայ համայնքի կատարած աշխատանքի միջոցով Բերգոլիոն ծանոթացավ ճշմարտությանը: Այդ աշխատանքները նպաստել են, որ ապագա Պապը ծանոթանա հայերի պատմությանը: Նա շատ կրթված անձնավորություն է և միշտ պատրաստվում է քարոզից առաջ»:

Պատմական պատարագից առաջ Պապն ապրիլի 10-ին ընդունել էր Արգենտինայից եկած հայերի պատվիրակությանը: Նախատեսվում էր, որ 15-20 մարդ պիտի լիներ պատվիրակության կազմում, սակայն ի վերջո 40 հոգով են գնացել: Այդ ժամանակ Ֆրանցիսկոս պապը հայ արքեպիսկոպոսին ասել է. «Եթե դուք 20 հոգով եկած լինեիք, ես ձեզ ճաշի կհրավիրեի, բայց հիմա դա անհնար է»:

Հայերեն English Русский

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը