Սպորտ

Հայաստան-Հունգարիա. Շախմատի ԱԱ

1 րոպեի ընթերցում

Հայաստան-Հունգարիա. Շախմատի ԱԱ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի թիմային առաջնության մեկօրյա հանգստից հետո վերսկսվում է աշխարհի ամենախելացի խաղում լավագույնը լինելու պայքարը: Շախմատի Հայաստանի հավաքականը մրցաշարի 6-րդ տուրում մրցելու է Հունգարիայի ընտրանու հետ: Մյուս զույգերը կազմվել են հետևյալ կերպ` Հնդկաստան-Ռուսաստան, Եգիպտոս-ԱՄՆ, Իսրայել-Չինաստան և Ուկրաինա-Կուբա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, 5 տուրերից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 13 միավորով Ուկրաինայի ընտրանին է: Չինաստանն ունի 12,5, իսկ Իսրայելի ընտրանին` 12: Հայաստանի հավաքականը 8,5 միավորով 7-րդ տեղում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում