Հայոց ցեղասպանություն

Ստրասբուրգի հայ համայնքը քայլերթով միջազգային կառույցներից պահանջեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը

1 րոպեի ընթերցում

Ստրասբուրգի հայ համայնքը քայլերթով միջազգային կառույցներից պահանջեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգի բազմահազարանոց հայ համայնքը Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով ապրիլի 24-ին երթ անցկացրեց Թուրքիայի դեսպանատան, Եվրախորհրդարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ստրասբուրգի հայկական «Ավետիս» կազմակերպության նախագահ Հրան Մանուկյանը:

«Տարօրինակ զգացողություն ենք ապրում՝ միաժամանակ տխրություն և հպարտություն: Հպարտ ենք, որ հայ ենք, աշխարհի տարբեր ծայրերում մեզ ճանաչում են, չնայած որ Թուրքիան ցանկացավ ոչնչացնել մեզ: Մենք փՓունիկի պես վերածնվեցինք ու ապրեցինք, իսկ աշխարհը իմացավ հայի մասին: Մեր պայքարն արդար է, ու մենք կհասնենք մեր նպատակին, քանի որ միասնական ենք»,- նշեց Հրան Մանուկյանը:

Ստրասբուրգյան ցույցը ավարտվեց քաղաքի Կլեբեր հրապարակում, որտեղ համայնքի ներկայացուցիչները ելույթներով իրազեկեցին քաղաքի բնակիչներին Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Ապրիլի 24-ին Ստրասբուրգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները եզրափակվեցին քաղաքի Սուրբ Պիեր լե Ժուն եկեղեցում կազմակերպված համերգով, որի շրջանակներում հնչեցին շարականներ և Կոմիտասի ստեղծագործություններից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում