Ստամբուլում հիշատակի արարողությանը մասնակցել է նաև Սկաուտ Թուֆանկջյանը

2 րոպեի ընթերցում

ՍՏԱՄԲՈՒԼ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Սուլթան Ահմեդ հրապարակից հարյուրավոր հայեր Հայդարփաշա կայարանի մոտ հիշատակեցին Ցեղասպանությանը զոհ գնացած հայ մտավորականների հիշատակը: Նրանց թվում ԱՄՆ նախագահին լուսանկարելով հայտնի Սկաուտ Թուֆանկջյանն է: «Այսօր այստեղ լինելն իրոք անբացատրելի մի զգացողություն է: Ես կարծում եմ, որ մեզ համար այսօր այստեղ՝ Ստամբուլում լինելն իրոք անչափ կարևոր է այն տեսանկյունից, որ այսպիսով մենք ցույց ենք տալիս, որ ոչնչացված, վերացած ժողովուրդ չենք: Միաժամանակ, կարևոր էր նաև անցնող օրերի ընթացքում լսելը, թե ինչպես են թուրքերն ու քրդերը խոսում այն մասին, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը հատկապես կենսական անհրաժեշտություն է հենց իրենց համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արարողությանը մասնակցող հայտնի հայ լուսանկարիչ Սկաուտ Թուֆանկջյանը:

Արարողության անցկացման վայրի ընտրությունը պատահական չէր, քանի որ հենց Ստամբուլի եվրոպական հատվածից այստեղ էին բերել և այնուհետ երկրի խորքերն էին քշել հայ մտավորականներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Ստամբուլից, հայ մտավորականների նկարները ձեռքներին մասնակիցները նախ նստեցին կայարանի շենքի առջև, որից հետո մեկ առ մեկ հնչեցվեցին Ցեղասպանությանը զոհ գնացած հայ մտավորականների անունները: «Ոչնչացված աշխարհն անհնար է վերականգնել, սակայն ճանաչումը կթեթևացնի ցավը: Մենք կոչ ենք անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ներողություն խնդրել կատարվածի համար և փոխհատուցել» ,-իր ելույթում նշեց թուրք իրավապաշտպան Էրեն Քեսքինը:

Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված հայ մտավորականների հիշատակը:

Հայերեն English

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը