Հայոց ցեղասպանություն

Լիբանանում բազմահազարանոց երթով ոգեկոչել են Ցեղասպանության 100-րդ տարելիցը

1 րոպեի ընթերցում

Լիբանանում բազմահազարանոց  երթով ոգեկոչել են Ցեղասպանության 100-րդ տարելիցը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով բազմահազարանոց երթ է տեղի ունեցել՝ Անթիլիասի մայրավանքից դեպի Բուրջ Համուդ թաղամասի մարզադաշտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են լիբանանյան լրատվամիջոցները:

Լիբանանյան «Ազդակ» օրաթերթը տեղեկացնում է, որ 100-ամյա տարելիցի առիթով «Քասլիքի Ս. Հոգի» և «Սեն Ժոզեֆ» համալսարաններն, ի աջակցություն լիբանանահայության, փակ են: Ավելի վաղ Լիբանանի կրթության նախարար Էլիաս Աբու Սաաբին որոշում էր ընդունել, որ պետական ու մասնավոր բոլոր վարժարանները ապրիլի 24-ին փակ կլինեն:

Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Սամի Ջեմայելն խորհրդարանում խոսել է Հայոց Ցեղասպանության մասին: Համացանցում տարածվել է նրա խոսքի տեսանյութը, որտեղ պատգամավորն արաբերեն խոսքի ընթացքում հայերենով նշել է. «Այսօր հիշում ենք Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն նահատակներին և պահանջում ենք արդարություն»:

«Ես այս բառերով ուզում եմ հաստատել, որ մենք ճանաչում ենք Հայոց Ցեղասպանությունը և արդարություն ենք պահանջում աշխարհի ողջ հայության համար»,- եզրափակել է պատգամավոր Սամի Ջամայելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում