Քաղաքականություն

Հայկական հարցում Իսրայելի դիրքորոշումը քարացած չէ. Le Figaro

2 րոպեի ընթերցում

Հայկական հարցում Իսրայելի դիրքորոշումը քարացած չէ. Le Figaro

ՓԱՐԻԶ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական Le Figaro-ն լայնածավալ հոդված է հրապարակել Իսրայելի կողմից Հայոց ցեղսպանությունը ճանաչելու հարցի վերաբերյալ և նշել, որ հրեական պետությունը երկընտրանքի առջև է: Ֆրանսիական հեղինակավոր թերթն ընդգծում է, որ Իսրայելը երկար ժամանակ է, ինչ հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և նշում, որ այդ երկիրը չպետք է բացակայեր Երևանում տեղի ունեցող հարյուրերորդ տարելիցի միջոցառումներից: «Հասարակական կարծիքի ճնշման արդյունքում Իսրայելը Երևան գործուղեց խորհրդարանական պատվիրակություն: «Սա արտացոլում է մեր համակրանքն ու համերաշխությունը հայ ժողովրդի նկատմամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսրայելի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էմանուել Ամինադաբիի խոսքերն է մեջբերել ֆրանսիական թերթը: Ամինադաբին ընդգծել է նաև, որ կարևոր չէ Իսրայելի դիրքորոշումը: «Մենք հիշելում ենք այդ ողբերգությունը»,- ըստ ֆրանսիական թերթի` ավելացրել է Իսրայելի ԱԳՆ խոսնակը:

Միաժամանակ,Le Figaro-ն ընդգծել է, որ մինչ Երևան ժամանելը, Իսրայելի խորհրդարանի պատգամավորներ Նահման Շաիին`Սիոնիստական միությունից, և «Լիքուդ»-ից Անաթ Բերկոյին իսրայելական դիվանագետները խնդրել են զգուշորեն արտահայտվել հայկական հարցի շուրջ, որպեսզի որևէ կերպ չվիրավորեն Թուրքիային և Ադրբեջանին:

«Սակայն այս պատգամավորների մասնակցությունը ոգեկոչման միջոցառումներին նշանակում է, որ Իսրայելի դիրքորոշումը քարացած չէ: Շաին ընդգծել է, որ Իսրայելը պետք է հասկանա և գիտակցի, որ տեղի է ունեցել ցեղասպանություն»,- գրել էLe Figaro-ն և ավելացրել, որ Շաին անձամբ խոսել է Հայկական հոլոքոստի մասին: «Որպես հրեա` մենք պատասխանատվություն ենք կրում այդ քայլն իրականացնելու հարցում: Մեր մասնակցությունը հարյուրերորդ տարելիցի միջոցառումներին արտացոլում է Քնեսեթի հանձնառությունը` պարբերաբար ոգեկոչելու հայ զոհերի հիշատակը և վերանայելու այս հարցը»,- գրել է ֆրանսիական թերթը` մեջբերելով Քնեսետի պատգամավոր Շաիի խոսքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում