Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» թարգմանվել է ռուսերեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի ռուսերեն թարգմանությունը հասանելի կդառնա ռուսաստանցի ընթերցողների համար ապրիլի 24-ին:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի հայերի միության պաշտոնական կայքը:

Ռուսաստանի հայերի միության կայքի հավաստմամբ, գրքի ռուսալեզու օրինակի հետ արդեն ծանոթացել և իրենց հիացմունքն են արտահայտել հաղորդավարներ Վլադիմիր Պոզները, Վլադիմիր Սոլովյովը, Դմիտրիյ Դիբրովը:

«Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը հրաշալի է: Կիրառում եմ այս բառը իր դասական իմաստով: Այն հրաշալի է շարքային գրքերի դասում, այն նաև տարբերվում է Հայոց ցեղասպանության մասին գրված գրքերի շարքից: Այն նույնիսկ կանգնած է առանձին: Եվ հարցը միայն հրաշալի գրված լինելու մեջ չէ, ինչը պակաս կարևոր չէ», - ասել է Վլադիմիր Պոզները:

Գրքի ռուսերեն տարբերակը արդեն նվեր են ստացել ռուսաստանյան քաղաքական գործիչներ, էստրադայի, կինոյի և թատրոնի աստղեր: Դրանց թվում են Արթուր Չիլինգարովը, Վլադիմիր Ժիրինովսկին, Իվան Օխլաբիստինը, Ալեքսանդր Մարշալը, Միխաիլ Եֆրեմովը և այլոք:

Գիրքը, որ Հայոց ցեղասպանության փաստը մեկնաբանում է նորովի, արդեն թարգմանվել է մի քանի լեզուներով, իսկ անգլերեն բնօրինակը ԱՄՆ-ում ստացել է բավականին լայն արձագանք, ճանաչվել շաբաթվա լավագույն գիրք:

Հայերեն English

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը