System of a Down-ի «Արթնացրեք հոգիները» համերգաշարի երևանյան համերգը մեկնարկում է. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանն ունկնդրում է System of a Down խմբի ելույթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մեկնարկում է խմբի՝ Հայոց ցեղասպանության մասին իրազեկմանը նվիրված «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայության երևանյան համերգը, որը կայանում է Հայաստանի մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում:

Համերգաշարը մեծ նվեր է խմբի երկրպագուների համար՝ 2005թ. SOAD-ի վերջին ալբոմի լույս ընծայումից ի վեր: Այն նվիրված է համաշխարհային հանրությանը Հայոց ցեղասպանության վրա ուշադրություն հրավիրելուն: «Մեզ համար` որպես ամերիկահայերի, որոնց ընտանիքները անմիջական կապ ունեն այս խնդրի հետ, կարևոր է ոչ միայն իրազեկել մարդկանց, այլ նաև պահանջել արդարության վերականգնումը: Սա ցավ է, որը շարունակում է առկա մնալ», - Los Angeles Daily News-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ ասել էրխմբի մեներգիչ Սերժ Թանկյանը:

System of a Down-ը շրջագայության շրջանակում արդեն հասցրել է հանդես գալ մի շարք երկրներում:

Հայերեն English Русский

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը