Հասարակական

Հայաստանի եւ աշխարհի եկեղեցիներում հնչում են զանգերի 100 ղողանջներ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի եւ աշխարհի եկեղեցիներում  հնչում են զանգերի 100 ղողանջներ

ԷՋՄԻԱԾԻՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանում և աշխարհասփյուռ համայնքներում Հայ առաքելական եկեղեցիներում, ինչպես նաեւ քույր եկեղեցիներում ապրիլի 23-ին` ժամը 19:15-ին, հնչում են զանգերի 100 ղողանջները: Այնուհետև կլինի լռության մեկ րոպե:

Խորհրդանշական այս արարողությունը հաջորդում է Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարաղությանը: Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օր հռչակվեց ապրիլի 24-ը` ի «Յիշատակ սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս ցեղասպանութեան Հայոց վասն հավատոյ և վասն հայրենեաց»: Հայոց ցեղասպանության նահատակաները, որոնք ընկան վասնո հավատո և վասն հայրենյաց, հռչակվեցին սրբեր:Ապրիլի 24-ին օծված սրբապատկերը երկրպագության կդրվի Ծիծեռնակաբերդում:

100 ղողանջ են հնչեցնում Բուենոս Այրեսի եկեղեցիներից մինչև Փարիզի Աստվածամոր տաճար:

yerkirmedia on livestream.com. Broadcast Live Free

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում