Դամասկոսի հրապարակներից մեկն անվանվել է «Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների» հրապարակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին Դամասկոսի քաղաքապետարանը որոշում է կայացրել մայրաքաղաքի հրապարակներից մեկն անվանել «Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների» հրապարակ: Դամասկոսահայ Նազարեթ Էլմաջյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ հրապարակը գտնվում է Հին Դամասկոսում՝ քրիստոնեական Բաբ Թումա թաղամասում, հայ առաքելական Սբ Սարգիս եկեղեցու մերձակայքում:

Համացանցում տարածվել է հրապարակի անվան ցուցանակը, որի կողքին փակցված մեկ այլ ցուցանակի վրա նշվել է, որ Հայոց ցեղասպանությունը ժամանակակից պատմության առաջին ցեղասպանությունն է՝ իրագործված թուրքերի կողմից առաջին աշխարհամարտի ընթացքում և հետո, որի զոհերի թիվը գերազանցում է 1.5 միլիոնը:Այսօր նախատեսվում է դամասկոսահայերի մասնակցությամբ մոմերով լուռ ցույց Բաբ Թումայից մինչև Բաբ Շարկի թաղամաս:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցումԴամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանըտեղեկացրել էր, որ,համայնքային միջոցառումներից զատ,աշխատանքներ են տարվում պետական մակարդակով հարցը բարձրացնելու ու ճանաչման հասնելու ուղղությամբ:Դամասկոսի հայոց թեմի առաջնորդը նշել էր, որ արդեն առկա է Սիրիայի մայրաքաղաքի քաղաքապետարանի թույլտվությունը, որպեսզի հայոց առաջնորդարանի կողքը գտնվող հրապարակն անվանակոչվի Սրբոց նահատակաց հրապարակ: «Ապրիլի 26-ին, երբ նահատակների սրբադասումով զինված պետք է վերադառնանք Դամասկոս, պետք է կատարվի այդ հրապարակի անվանման հռչակումը, ինչպես նաև տեղադրվելիք հուշաքարի հիմնարկեքի արարողությունը»,-նշել էր Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:

Հայերեն English

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը