Ուկրաինական մամուլն անդրադարձել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գոլոդոմորի իրադարձությունները ցեղասպանություն ճանաչնելու պահանջներ ներկայացնող Ուկրաինային օգտակար կլինի ծանոթանալ հայկական փորձին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշում է ուկրաինական segodnya.ua պարբերականը` Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հոդվածում:

«Այս օրերին ամբողջ աշխարհի հայությունը հիշատակում է 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում սպանված 1.5 մլն հայերի հիշատակը: Պաշտոնական Երևանը, ինչպես նաև Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և տասնյակ այլ երկրների հայերը մինչև ապրիլի 24-ին սկսել են պատրաստվել տարելիցին: 1932—1933 թվականների Գոլոդոմորի իրադարձությունները ցեղասպանություն ճանաչնելու պահանջներ ներկայացնող Ուկրաինային օգտակար կլինի ծանոթանալ հայկական փորձին»,- գրում է լրատվամիջոցը և հավելում, որ անկախությունից ի վեր, 20 տարիների ընթացքում Երևանը տարբեր միջոցներով, անգամ օգտագործելով ՄԱԿ-ի բարձր հարթակը, ձգտում է հասնել Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչմանը:

Այսօր արդեն 1915 թվականի իրադարձությունները Ցեղասպանություն է ճանաչել 20 երկիր, որոնց թվում են Ֆրանսիան, Բելգիան, Իտալիան, ՌԴ-ն, Կանադան, Արգենտինան և Ուրոգվայը: Վերջինը եղել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով ապրիլի 12-ի պատարագի ժամանակ այն անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Պարբերականը նկատում է, որ դա այն պարագայում է, երբ Վատիկանում ՀՀ դեսպանատունը բացվել է ընդամենը երկու տարի առաջ:

Հայաստանն աշխատանքներ է տարել նաև Մեծ Բրիտանիայում, ուր «Բրիտանիկա» հանրագիտարանի խմբագրությունը վերջերս լրամշակել է հանրագիտարանի «Հայ-թուրքական պատմություն» հոդվածը` հայկական կոտորածները վերափոխելով «Հայոց ցեղասպանություն» բառեզրով:

Ըստ պարբերականի՝ Ցեղասպանության տարելիցին հայկական կողմը մշակել է նոր հայեցակարգ` «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով, որը պետք է համոզի միջազգային հանրությանը, որ Ցեղասպանությունն անհրաժեշտ է ճանաչել, որպեսզի նման երևույթ այլևս չկրկնվի:

segodnya.ua-ն նշում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ներգրավվել են Հայաստանի բնակչության և սփյուռքի բոլոր շերտերը: Աշխարհին Հայոց ցեղասպանության փաստերին ծանոթացնելու նպատակով ստեղծվել էր «1915 թվականի Ցեղասպանություն» խորագրով լուսանկարների և եվրոպական լրատվամիջոցների առաջին էջերի ցուցադրություն: Իսկ նրանք, ովքեր չեն հասցրել ցուցադրությանը ծանոթանալ armeniangenocide100.org կայքում, հինգ լեզուներով և թուրքերենով կարող են գտնել Հայոց ցեղասպանության փաստաթղթեր և ականատեսների վկայություններ:

Հայերեն English Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը