Հայոց ցեղասպանություն

Հալեպի հայկական եկեղեցում ուղիղ եթերով կցուցադրվի Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողակարգը

1 րոպեի ընթերցում

Հալեպի հայկական եկեղեցում ուղիղ եթերով կցուցադրվի Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողակարգը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի ՍուրբԱստվածածին եկեղեցումապրիլի 23-ին ուղիղ եթերով կցուցադրվի Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողակարգը, որ տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելից Սիրիայի կենտրոնական մարմնի պաշտոնական էջից: Ապրիլի 24-ին Հալեպի Սուրբ Աստվածածաին, Սուրբ Երրորդություն առաքելական եկեղեցիներում, ինչպես նաև Հայ Ավետարանական Բեթել եկեղեցում պատարագ կմատուցվի: Կեսօրից հետո «Գ. Եսայան» սրահում տեղի կունենա ոգեկոչման միջհամայնքային և միութենական կենտրոնական հանդիսությունը:

Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Բեթել եկեղեցու մերձակայքում գտնվող թաղամասում ապրիլի 24-ին տեղի կունենա վերանվանման արարողակարգ և փողոցը կկոչվի Ահարոն Շեաջյանի անունով: Արարողությունը տեղի կունենա Հալեպի նահանագապետի, ԲԱԱՍ կուսակցության ղեկավարի գլխավորությամբ, որին կմասնակցեն պետական այրեր ու հայկական ավագանու անդամներ:

Ավելի վաղ՝ ապրիլի 17-ին, Հալեպում տեղի է ուեցել «Սիրիահայ երիտասարդը 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագրով խորհրդաժողով, որին մի շարք հայկական միությունների ներկայացուցիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում