Միջազգային

Լավրովը ՌԴ-ի գլխավոր թշնամին Է համարում «Իսլամական պետությունը»

1 րոպեի ընթերցում

Լավրովը ՌԴ-ի գլխավոր թշնամին Է համարում «Իսլամական պետությունը»

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ այսօրվա դրությամբ «Իսլամական պետությունը» համարում Է Ռուսաստանի գլխավոր թշնամին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կարծում եմ, որ «Իսլամական պետությունը» ներկա պահին մեր գլխավոր թշնամին Է, թեկուզեւ մի պարզ պատճառով՝ Ռուսաստանի հարյուրավոր քաղաքացիներ, հարյուրավոր եվրոպացիներ, հարյուրավոր ամերիկացիներ կռվում են «Իսլամական պետության» կողմում»,-ասել Է Լավրովը Sputnik, «Էխո Մոսկվի» եւ «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայաններին տված հարցազրույցում:

Նախարարի խոսքով՝ «նրանք արդեն վերադառնում են տուն, նրանք կկռվեն, իսկ հետո կգան հանգստանալու եւ իրենց հաճույքի համար կարող են նողկալի բաներ անել իրենց տանը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում