Իսրայել Չարնին առաջարկում է ստեղծել ցեղասպանություններից տուժած ժողովուրդների համաշխարհային միություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցեղասպանագետների միջազգային ասոցացիայի համահիմնադիր և նախկին նախագահ Իսրայել Չարնին առաջարկում է հայ ժողովրդի առաջնորդությամբ ստեղծել Ցեղասպանություններից տուժած ժողովուրդների համաշխարհային միություն: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով գլոբալ ֆորումի ընթացքում Իսրայել Չարնին ընդգծեց, որ առաջարկում է նաև ստեղծել ցեղասպանություններից տուժած ժողովուրդների հանդեպ ոչ անտարբեր երկրների միություն: «Ես կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի մենք՝ ցեղասպանագետներս, միավորենք մեր ջանքերը հետագա ցեղասպանությունները բացառելու ուղղությամբ: Եվ այս առաջարկը, որ ես ներկայացնում եմ կարող է շատ լավ անդրադառնալ մեր ընդհանուր ցանկության իրագործման վրա: Սա շատ կարևոր նշանակություն կունենա թե ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի, այդ արհավիրքը տեսած մյուս ժողովուրդների, այլ նաև բոլոր երկրների համար: Առաջարկում եմ ստեղծել այդ միությունները, որպեսզի պահպանվի ցեղասպանությունների հետևանքով տուժած ժողովուրդների կյանքի իրավունքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:

Իսրայել Չարնին ողջունեց Հայաստանի խորհրդարանի կողմից վերջերս ընդունված երկու փաստաթղթերը, որոնցից մեկով դատապարտվում է Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը, մյուսով՝ դեկտեմբերի 9-ը սահմանվում է ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր: Չարնին նշեց, որ Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրինագծերը բխում են իր առաջարկի տրամաբանությունից:

Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության ընկալումը շատ մարդկանց, ցեղասպանագետների և գիտնականների հնարավորություն է տալիս ընկալել նաև մեր օրերում զարգացող իրադարձությունները: Ներկայումս էլ ահաբեկչական մի շարք խմբավորումներ ցեղասպանություն են իրականացնում տարբեր վայրերում: «Դրանք հետևողականորեն փորձում են ոչնչացնել մշակութային, կրոնական ինքնության բազմազանությունը, պահանջում են ենթարկվել, հնազանդվել, փառաբանում են բռնությունը, իսկ հետո մաքրում են իրենց արած վայրագությունների հետքերը, որպեսզի հետո ժխտեն: Ահա սա է ցեղասպանության ախտը: Ահա սրա դեմ է այսօր մեր պայքարը և ապագայում էլ պետք է միտված լինի այս ախտի վերացմանը»,- ընդգծեց Չարնին:

Հայերեն English

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը