Հայոց ցեղասպանություն

Բելգիայի Մեխելեն քաղաքում տեղադրվել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձան

2 րոպեի ընթերցում

Բելգիայի Մեխելեն քաղաքում տեղադրվել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձան

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի Մեխելեն քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ապրիլի 19-ին տեղի է ունեցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա են եղել և ելույթով հանդես եկել Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, Մեխելենի քաղաքապետ Բարտ Սոմերսը, Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Պետո Դեմիրչյանը և Մեխելենի «Ցեղասպանության թանգարանի» տնօրեն Հերման Վան Գութեմը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, խաչքարն օծվել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի Բենելյուքսի փոխանորդ, հոգեշնորհ Տեր Զատիկ Վարդապետ Ավետիքյանի կողմից: Օծման արարողությունից հետո հնչել են ազգային երգերի կատարումներ, ասմունքով են հանդես եկել հայ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Իր ողջույնի խոսքում դեսպան Մարգարյանը դրվատանքի խոսք է ուղղել Մեխելենի «Անի» հայերի միությանը, բոլոր նրանց, ովքեր ներդում են ունեցել հուշարձանի կերտման ու տեղադրման գործում, և գոհունակություն արտահայտել այն հանգամանքով, որ Մեխելիենի հայ համայնքը վայելում է տեղի իշխանությունների հարգանքն ու ուշադությունը: Դեսպանը նշել է նաև, որ նման միջոցառումները վկայությունն են այն բանի, որ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ջանքերը հետևողականորեն շարունակվելու են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում