Հասարակական

Ապրիլի 24-ին կհանգչեն Էյֆելյան աշտարակի լույսերը

1 րոպեի ընթերցում

Ապրիլի 24-ին կհանգչեն Էյֆելյան աշտարակի լույսերը

ՓԱՐԻԶ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերն ապրիլի 24-ին կհանգչեն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը՝ ֆեյսբուքյան իր պաշտոնական էջի միջոցով։

«Փարիզի քաղաքապետի որոշմամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ ժամը 22-ին (Երեւանի ժամանակով կեսգիշերին) Էյֆելյան աշտարակի լույսերը ժամանակավորապես կհանգչեն՝ խորհրդանշելով Փարիզի սգո տուրքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- ասված է հայտարարության մեջ։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով ապրիլի 23-ի երեկոյան կժամանի Երևան, իսկ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը ներկա կգտնվի Փարիզում՝ Կոմիտասի արձանի մոտ կայանալիք ոգեկոչման արարողությանը:

Լուսանկարը`flickr

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում