Հայոց ցեղասպանություն

Հարյուրավոր մարդիկ Հաագայում մասնակցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը

1 րոպեի ընթերցում

Հարյուրավոր մարդիկ Հաագայում մասնակցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը

ՀԱԱԳԱ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարյուրավոր մարդիկ ապրիլի 18-ին հավաքվել են Նիդեռլանդների Հաագա քաղաքի կենտրոնում` ոգեկոչելու 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում մեկնարկած Հայոց ցեղասպանության տարելիցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով nltimes.nl կայքը, ոգեկոչման արարողությանը մասնակցել է 1,500 մարդ, տարբեր կուսակցություններ ներկայացնող քաղաքական գործիչներ Հարի վան Բոմելը, Ջոել Վուրդեվինդը, Քես վան դեր Սթաիջը և Հարմ Բիրթեման: Հատկանշական է, որ հայկական կազմակերպության ներկայացուցիչների կողքին ելույթ են ունեցել նաև թուրքական և քրդական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Արարողությունն ավարտվել է դեպի Հաագայում Թուրքիայի դեսպանատուն ուղղված քայլերթով:

Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությունները Նիդեռլանդներում կշարունակվեն մինչև երկուշաբթի` ապրիլի 27-ը, տեղի կունենա համերգ Հաագայի Մեծ տաճարում (Grote Kerk):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում