Հարավային Ամերիկայի երկրներում կկայանան բողոքի երթեր` ի հիշատակ Հայոց ցեղասպանության տարելիցի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Ամերիկայի երկրների հայաշատ քաղաքներում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունների շրջանակում հայ երիտասարդները դուրս կգան բողոքի երթի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հարավային Ամերիկայի հայ երիտասարդների միավորումը ֆեյսբուքյան էջում տեղադրել է երթերի ժամանակացույցը:
Ըստ այդմ` ապրիլի 23-ին` ժամը 18:00-ին, երթ կկայանա Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում, ապրիլի 24-ին` ժամը 14:00-ին, Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում: Ապրիլի 28-ին` ժամը 19:00-ին, երթ կկայանա Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում: Երթը կշարժվի Բուենոս Այրեսի Թուրքիայի դեսպանատուն:
Կարդացեք հոդվածը` Русский