Տարածաշրջանային

Թուրքիայի բնակիչ ասորիները Հայոց ցեղասպանության ժխտման դեմ 100-ժամյա հացադուլ են հայտարարել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի բնակիչ ասորիները Հայոց ցեղասպանության   ժխտման դեմ 100-ժամյա հացադուլ են հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում բնակվող մի խումբ ասորիներ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առնչությամբ Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտման դեմ մինչեւ ապրիլի 24-ը 100-ժամյա հացադուլ են հայտարարել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս» թերթը, Ասորական կազմակերպությունների դաշնության ղեկավար Էրգիլ Թյուրքերը հայտարարել է, որ հացադուլի ակցիան պատասխան է անցյալում իրագործված ոճրագործությանը:

Նա ասել է, որ ասորիների սրբավայր համարվող Թուրաբդին տարածաշրջանի բոլոր ասորական կառույցները աջակցում են հացադուլին: Նրա խոսքով` Լոկալինում Ասորական կազմակերպությունների դաշնության սկսած հացադուլին 30 մարդ է մասնակցում:

«Սա հավատարմության պարտք, խղճի հարց է», -ասել է նա` նշելով, որ ցեղասպանության ժխտման դեմ նման ակցիա ասորիներն իրականացնում են առաջին անգամ:

Ասորական «Սաբրո» թերթի գլխավոր խմբագիր Թումա Չելիքն էլ նշել է, որ 1915 թվականի հիշատակի միջոցառումները Թուրքիայում շարունակվելու են ամբողջ տարվա ընթացքում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում