Հայոց ցեղասպանություն

Կալիֆորնիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն է բացվել

1 րոպեի ընթերցում

Կալիֆորնիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն է բացվել

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական օրենսդրական խորհրդի աջակցությամբ Կալիֆորնիայի թանգարանում անցկացվում է ցուցադրություն՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին խորհրդից, «Հայկական ուղևորություն. փշրված անցյալից մինչև բարգավաճում» խորագիրը կրող ցուցադրությունը, որը մեկնարկել է մարտի 31-ին, կտևի մինչև օգոստոսի 2-ը:

Ցուցադրությունը կկենտրոնանա Հայոց ցեղասպանության, հայկական ներգաղթի, ինչպես նաև Կալիֆորնիայի պատմության ընթացքում նշանակավոր ամերիկահայ գործիչների գործունեության վրա:

Հայկական օրենսդրական խորհուրդը ապրիլի 20-ին ցուցահանդեսի վերաբերյալ մամուլի ասուլիս կհրավիրի, որին կմասնակցեն Կալիֆորնիայի նահանգի օրենսդիր մարմնի անդամներ Ադրին Նազարյանը, Խաչո Աչաջյանը, Սքոթ Ուիլքը, Յան Կալդերոնը, ինչպես Հայոց ցեղասպանության ականատես Եվնիգե Սալիբյանն ու Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևմտյան շրջանի ներկայացուցիչ Թերեզա Երիմյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում