ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարն իր համերաշխությունն է հայտնել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

2 րոպեի ընթերցում

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը«Հայ-թուրքական հարաբերություններն ու մարդու իրավունքները» խորագրով զեկույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ ակնկալել, որ Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցի առնչությամբ կփոխվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մուժնիեկսը շեշտել է, որ փոփոխություն ասելով՝ նկատի ունի ինչպես պաշտոնական դիրքորոշումն, այնպես էլ համակարգային: «Թուրքիան կարող է ապացուցել, որ պայքարում է իր անցյալի դեմ, եթե իր քաղաքական դիրքորոշման մեջ տեղի ունենա փոփոխություն: Ես նկատի ունեմ փոփոխությունոչ միայն Թուրքիայի առաջնորդների քաղաքական հայտարարություններում, այլեւ համակարգային փոփոխությունը, որը կարող է արտացոլվել, օրինակ, պատմության դասագրքերում, պետության կողմից ֆինանսավորվող ցուցադրությունների եւ այլ մշակութային միջոցառումների անցկացումով»,- հայտարարել է նա:

Զեկույցի ավարտին Մուժնիեկսը շեշտել է, որ Հայաստան այցելության ժամանակ երկու անգամ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

«Իմ համերաշխությունն եմ հայտնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին եւ նրանց սերունդներին: Իմ զորակցությունն եմ հայտնում նաեւ քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչներին, գիտանականներին, նկարիչներին՝ թե՜ Հայաստանի, թե՜ Թուրքիայի, ովքեր փորձում են ստեղծել փոխըմբռնման մթնոլորտ»,- ասել է նա:

Հայերեն Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը